ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 24, 24News
Ուկրաինայի ապառազմականացման խնդրով Ռուսաստանի գործողությունների ժամկետը կորոշի Պուտինը՝ կախված դրանց արդյունքներից։ Այս մասին հայտարարել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը։
Մամուլի քարտուղարը չի բացառել Պուտինի և Զելենսկու հնարավոր բանակցությունները, եթե Ուկրաինան պատրաստ է խոսել Մոսկվայի անհանգստություններից, կապված անվտանգության հարցերի հետ։
Հինգշաբթի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ սկսում է հատուկ ռազմական գործողություն Ուկրաինայի տարածքում, որի խնդիրն է ապահովել Դոնեցկի և Լուգանսկի հանրապետությունների անվտանգությունը, ինչպես նաև հեռացնել Ուկրաինայի «նացիստական ռեժիմը»: ԱՄՆ-ն ու ԵՄ-ն գնահատել են ՌԴ-ի այս քայլն իբրև Ռուսաստանի կողմից ուղղակի ագրեսիա ընդդեմ Ուկրաինայի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության։
--00--ԿԿ