ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 25, 24News
Հայաստանի և Ռուսաստանի ռազմական գերատեսչությունների միջև պաշտպանական համագործակցությունը կշարունակի զարգանալ. ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հետ հանդիպմանը վստահեցրել է ՀՀ ՊՆ ղեկավար Սուրեն Պապիկյանը։
«Կարող եմ վստահեցնել, որ կանեմ հնարավոր ամեն ինչ հայ-ռուսական պաշտպանական համագործակցությունն էլ ավելի ամրապնդելու համար։ Ակնհայտ է, որ մեր պետությունների առջև ծառացած այս մարտահրավերներն ու սպառնալիքները հնարավոր է հաղթահարել միայն միասնական գործելու միջոցով»,- շեշտել է Պապիկյանը։
Շոյգուն իր հերթին շնորհակալություն է հայտնել Պապիկյանին Ղազախստանում իրավիճակի սրման ժամանակ օպերատիվ աշխատանքի համար։
--00--ՄՀ