ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 28, 24News
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հերթական տեսաուղերձի ժամանակ ԵՄ-ից խնդրել է հատուկ ընթացակարգ սահմանել անհետաձգելի անդամակցության համար, գրում են ուկրաինական ԶԼՄ-ները։
«Դիմում ենք Եվրամիությանը՝ Ուկրաինայի՝ նոր հատուկ ընթացակարգով անհետաձգելի անդամակցություն»,- ասել է նա, ապա հավելել, որ Ուկրաինան երախտապարտ է իր գործընկերներին աջակցության համար:
«Մեր նպատակն է լինել բոլոր եվրոպացիների հետ միասին և ամենակարևորը՝ հավասար պայմաններում»,- ասել է նա, ապա հավելել․ «Վստահ եմ՝ արժանի ենք դրան։ Վստահ եմ, որ դա հնարավոր է»:
--00—ԼՄ