ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 28, 24News
Եվրամիության արտաքին քաղաքական հանձնակատար Ժոզեֆ Բորրելը հայտարարել է, որ կազմակերպության օրակարգում Ուկրաինայի անդամակցության հարց չկա։ Այս մասին նա նշել է երկուշաբթի ԵՄ անդամ երկրների պաշտպանության նախարարների հրատապ հանդիպումից հետո, փոխանցում է ՏԱՍՍ գործակալությունը։
«Ընթացիկ օրակարգում նման հարց չկա։ Մենք պետք է կենտրոնանանք ավելի պրակտիկ հարցերի վրա։ Մենք պետք է ձևավորենք մոտակա ժամերի, այլ ոչ թե տարիների պատասխանը», - ասել է նա։
--00--ՍԳ