ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 8, 24News
ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի շնորհավորանքը մարտի 8-ի առթիվ.
«Սիրելի՛ կանայք և աղջիկներ, ջերմորեն շնորհավորում եմ գեղեցիկ տոնի առթիվ: Մաղթում եմ ձեզ առողջություն, մասնագիտական առաջընթաց, երազանքների իրագործում։
Համոզված եմ, որ մեր` կանանց ստեղծարար կարողություններն ու մասնագիտական հմտությունները, նվիրումն ու կամքը պետք է լիարժեքորեն ծառայեն` ի շահ մեր երկրի բարօրության:
Հպարտությամբ պետք է նշեմ, որ Հայաստանի առողջապահական համակարգում կանանց ներգրավվածությունը և դերը համակարգի զարգացման մեջ ակներև է:
Կանայք և աղջիկները պետք լինեն պաշտպանված, ունենան հավասար հնարավություններ՝ ապրելու, կրթվելու, զարգանալու, ինքնադրսևորվելու և արժանվույնս գնահատվելու համար։
Թող ձեր ընտանիքներում տիրի համերաշխությունը, սերն ու ներդաշնակությունը` ուղեկցված տոնական բարձր տրամադրությամբ, գարնանային ջերմությամբ ու երջանիկ ակնթարթներով»:
--00—ՄՀ