ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 8, 24News
Ուկրաինայում ընթացող ռազմական գործողությունների պատճառով ադրբեջանցի դիվանագետները Կիեւից տեղափոխվել են Լվով։ Այս մասին հայտնել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ ադրբեջանցի դիվանագետները, որոնք ժամանակավորապես կաշխատեն Լվովում, կշարունակեն իրենց գործունեությունը, այդ թվում՝ տարհանման հարցերը դիտարկելու համար։
--00--ԿԿ