ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 8, 24News
ԱՄՆ-ն նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի նկատմամբ՝ Ուկրաինայում ծավալված իրադարձությունների պատճառով, հայտնում է Սպիտակ տան մամուլի ծառայությունը։
«ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը կհայտարարի Ռուսաստանի Դաշնությանը պատասխանատվության ենթարկելու շարունակական քայլերի մասին՝ ի պատասխան Ուկրաինայի դեմ ՌԴ-ի կողմից «չհայտարարված պատերազմի»»,- նշված է Սպիտակ տան հաղորդագրության մեջ։
Նոր պատժամիջոցների վերաբերյալ Բայդենի ելույթը նախատեսված է այսօր՝ ԱՄՆ ժամանակով 10։45-ին (տեղական ժամանակով` 19:45)։
--00--ՍԳ