ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 9, 24News
Ավստրիայի կառավարությունը կասեցնում է պարտադիր պատվաստումների մասին օրենքը։ Ինչպես փոխանցում է ՏԱՍՍ-ը, այս մասին չորեքշաբթի հայտարարել է Ավստրիայի դաշնային կանցլերի գրասենյակում Եվրոպական հարցերի և սահմանադրության նախարար Կարոլին Էդշտադլերը։
«Առողջապահության նախարարի հետ խորհրդակցություններից հետո որոշել ենք հետևել հանձնաժողովի առաջարկին և կասեցնել պարտադիր պատվաստումը»,- ասել է Էդստադլերը Վիեննայում կայացած մամուլի ասուլիսում։
--00--ԿԿ