ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 9, 24News
Աբխազիայի Հանրապետությունը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության հետ, հայտնել է Աբխազիայի ԱԳ նախարարությունը։
«2022 թվականի մարտի 9-ին Աբխազիայի Հանրապետությունը և Դոնեցկի Ժողովրդական Հանրապետությունը դիվանագիտական հարաբերություններ հաստատեցին՝ նոտաների փոխանակման միջոցով»,- ասվում է հաղորդագրությունում։
Ինչպես նշվում է, ներկայումս պատրաստվում է բարեկամության և համագործակցության մասին միջպետական պայմանագրի նախագիծ, որը հիմք կհանդիսանա Աբխազիայի և Դ+Հ-ի միջև իրավական դաշտի հետագա ձևավորման համար։
--00—ՄՀ