ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 11, 24News
N զորամասում մարտի 11-ին անցկացվել է հավաք-խորհրդակցություն։
Ինչպես տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարությունից, քննարկվել են ծառայության կազմակերպման արդյունավետության բարձրացման, անձնակազմի բարոյահոգեբանական վիճակի ամրապնդման, զինծառայողների սոցիալ-իրավական ապահովման հետ կապված հարցեր։ Հրամանատարները մատնանշել են առկա խնդիրներն ու հանձնարարականներ տվել հետագա աշխատանքների կազմակերպման ուղղությամբ:
--00--ԱՀ