ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 11, 24News
Ադրբեջանը Հայաստանին է ուղարկել հարաբերությունների կարգավորման վերաբերյալ 5 կետից բաղկացած փաստաթուղթ և սպասում է պատասխանի։ Այս մասին, ինչպես փոխանցում է Անադոլու գործակալությունը, հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը։
«Եթե Հայաստանն անկեղծորեն ցանկանում է հարաբերությունների կարգավորում, սա շատ լավ հնարավորություն է նրանց համար»,֊ասել է Բայրամովը։
--00--ԱՀ