ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 14, 24News
Արդեն մի քանի ժամ է, արտակարգ իրավիճակ է ստեղծվել Արագածոտնի մարզում։
Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ արտակարգ իրավիճակը ստեղծվել է «Էմբուատ» ՍՊԸ-ի կողմից ժողովրդի լեզվով ասած՝ «ճանշինի» պատճառով, քանի որ ՍՊԸ-ի պատասխանատուները քար անտարբերություն են ցուցաբերել և ոչ մի աշխատանք չեն կատարել Աշտարակի կամրջի վրա Աշտարակ-Վանաձոր ավտոճանապարհից մինչր Տառերի պուրակ և Բյուրական-Ամբերդ ավտոճանապարհին տեղացած ձյան պատճառով առաջացած մերկասառույցները վերացնելու ուղղությամբ։
Նշված հատվածներում ճանապարհը սպասարկող նշված ՍՊԸ-ի փնթի աշխատանքի արդունքում մի քանի ավտովթարներ են տեղի ունեցել։ Կամրջի վրա Mercedes ML-ը մերկասառույցի պատճառով բախվել է երկաթե արգելապատնեշներին։
Բյուրականում դարձյալ ճանապարհի մերկասառույցի պատճառով բախվել են Opel և ՎԱԶ 2107-ը, և եթե նշված վթարներով, բարեբախտաբար, տուժածներ չկան, ապա Մարգարա-Վանաձոր ավտոճանապարհի 41-րդ կմ հատվածում ճանապարհի մերկասառույցի պատճառով Mitsubishi-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին ու հայտնվել ձորակում։
Այս վթարի հետևանքով 3 հոգու օպերատիվորեն ժամանած Աշտարակի բժշկական կենտրոնի բժիշկները նախ տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել, ապա տեղափոխել «Աշտարակ» ԲԿ։
--00--ՄՀ