Արցախում ավտոճանապարհները հիմնականում բաց են, դեպի Սյունիք ճանապարհին առկա է մերկասառույց

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 17, 24News

ճանապարհ

Արցախի ՆԳՆ ԱԻ պետական ծառայությունն իրազեկում է, որ Արցախի Հանրապետության տարածքում ավտոճանապարհները հիմնականում բաց են։    

Դեպի ՀՀ` Սյունիքի մարզի բարձրադիր գոտիներում տեղ-տեղ առկա է մերկասառույց։

«Զանգեր»-Սարավան հատվածը դժվարանցանելի է բեռնատար մեքենաների համար։

Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչով մեքենաներ համար, դժվարանցանելի` մյուս տեսակի տրանսպորտային միջոցների համար:



Ներքին գործերի նախարարությունը հորդորում է բոլոր վարորդներին` ցուցաբերել զգոնություն և առայժմ երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով:



--00—ՄՀ