Ըստ ժամանակավոր հավատարմատարի՝ Ուկրաինան լքել է մոտ 3,5 միլիոն փախստական

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 17, 24News

 

տռռեգտեռգ

Ուկրաինայում պատերազմի սկսվելուց ի վեր երկիրը լքել է մոտ 3,5 միլիոն փախստական, «Արմենպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ Ուկրաինայի դեսպանատանը տեղի ունեցած մամուլի ասուլիսում լրագրողներին հայտնեց Հայաստանում Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատար Դենիս Ավտոնոմովը:

Ուկրաինացի դիվանագետը նաև հավելեց՝ ովքեր էլ մնացել են Ուկրաինայում՝ նախապատրաստվում են և տոտալ դիմադրություն են ցույց տալիս ռուսական զինված ուժերին:

Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը հայտարարել է, որ ՄԱԿ-ը ևս 40 մլն դոլար կհատկացնի Ուկրաինայի ժողովրդին արտակարգ օգնություն տրամադրելու նպատակով: Գլխավոր քարտուղարի խոսքով՝ ՄԱԿ-ը և հումանիտար գործընկերները աշխատում են ապահովելու բնակչության անվտանգ դուրսբերումը պաշարված շրջաններից և օգնություն ցույց տալու այնտեղ, որտեղ դա հնարավոր է: Օգնություն այս կամ այն ձևով ստացել է արդեն ավելի քան 600 հազար մարդ:

Ուկրաինայում լայնածավալ ռազմական գործողությունները սկսվել են փետրվարի 24-ի լույս առավոտյան՝ այն բանից հետո, երբ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց Դոնբասում հատուկ ռազմական գործողություն սկսելու մասին: Կրեմլի ղեկավարը շեշտել էր, որ Մոսկվան ձգտելու է Ուկրաինայի «ապառազմականացմանը» և «դենացիֆիկացմանը»:



--00--ՍԳ