Փաշինյանը Կադաստրի կոմիտե երկու աշխատակիցների 3 օրով գործուղել է Վրաստան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 21, 24News

 

տռռեգտեռգ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կադաստրի կոմիտեի երկու աշխատակիցների գործուղել է Վրաստան:

Որոշման մեջ ասվում է. «Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝

1. Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալ Արամ Գուգարացին և Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի գեոդեզիայի և հողաշինարարության վարչության պետ Գևորգ Մանուկյանին 2022 թվականի ապրիլի 6-8-ը գործուղել Վրաստան (Թբիլիսի)՝ Հանրային ռեգիստրի ազգային գործակալության միջև փորձի փոխանակման շրջանակներում կայանալիք այցին մասնակցելու նպատակով:

2. Արամ Գուգարացի և Գևորգ Մանուկյանի՝ Վրաստան (Թբիլիսի) գործուղման հետ կապված ծախսերը և «COVID-19» ՊՇՌ նմուշառումների վճարները կատարել Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

3. Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի ղեկավարին՝ ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնելը:



--00--ՍԳ