24-ամյա օտարերկրացու մոտ հայտնաբերվել է մարիխուանա

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 24, 24News

Մարտի 22-ի վաղ առավոտյան պարեկային ծառայության Երևանի գնդի ոստիկանները, ապօրինի թմրամիջոց պահելու, օգտագործելու և իրացնելու կասկածանքով, Ադոնցի փողոցից ոստիկանության Արաբկիրի բաժին բերման են ենթարկել 24-ամյա մի օտարերկրացու։ Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է մարիխուանայի նմանվող զանգվածով 7 փաթեթ՝ ընդհանուր 17 գրամից ավելի քաշով: Այս մասին հայտնում են Ոստիկանությունից:



Երիտասարդը հայտնել է, որ մարիխուանան ձեռք է բերել համացանցի միջոցով և պատրաստվում էր փաթեթները փողի դիմաց դնել տարբեր վայրերում։



Նշանակվել են փորձաքննություններ:



Հանգամանքները պարզվում են։



--00—ՀԶ