ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 22, 24News
Փետրվարի 15-ին ոստիկանության Կոտայքի մարզային վարչության և Նաիրիի բաժնի քրեական հետախույզները ուժեղացված ծառայության ընթացքում Եղվարդի Կոմիտասի փողոցից, «Օպել» մակնիշի մեքենայով հանդերձ, Նաիրիի բաժին բերման ենթարկեցին Մրգաշեն գյուղի 31-ամյա մի բնակչի:
Մեքենայի բեռնախցիկի զննությամբ հայտնաբերվեց թթվասերի տարա՝ մարիխուանայի նմանվող զանգվածով, իսկ պահախցում՝ նմանատիպ զանգվածով մետաղյա տարա:
Ըստ նրա՝ թմրամիջոցը պատրաստել էր Եղվարդ-Զորավան ճանապարհի հարակից դաշտում վայրաճ կանեփի թփերից՝ իր անձնական օգտագործման համար: Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն:Հանգամանքները պարզվում են:
--00—ԼՄ