Սոցիալական երաշխիքներ են տրամադրվում 3-րդ և հաջորդ երեխաների ծնունդը պլանավորող ընտանիքներին

706761c4be3d6b064_61c4be3d677c3

Պետությունը շարունակում է սոցիալական երաշխիքներ տրամադրել այն ընտանիքներին, որոնք պլանավորում են կարգաթվով երրորդ և հաջորդ երեխաների ծնունդը: Այս մասին հայտնում են ԱՍՀՆ-ից։



«Պատերազմից հետո կինս ասել էր, որ պիտի որդի ունենա մեր ընտանիքի, մեր ազգի համար, ինքն իր խոստումը կատարեց»,– պատմում է 7 երեխաների հայր Մարտին Դաթոյանն ու հավելում՝ Նժդեհն առայժմ վերջին զավակն է, հուսով են՝ ընտանիքը դեռ էլի կհամալրվի։



2022 թվականի հունվարի 1–ից հետո ծնված կարգաթվով երրորդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի ծնվելու կապակցությամբ տրամադրվում է ամսական 50 հազար դրամ աջակցություն՝ մինչև երեխայի 6 տարեկանը լրանալը:



--00--ՀԶ