ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 28, 24News
ԵԱՀԿ գործող նախագահ, Լեհաստանի ԱԳ նախարար Զբիգնև Ռաուն մարտի 29-ից ապրիլի 1-ը տարածաշրջանային այց կկատարի՝ Հայաստան, Վրաստան և Ադրբեջան։ Նա կհանդիպի բարձրաստիճան պաշտոնատար անձանց հետ։ Այս մասին հայտնում է Հանրային հեռուստաընկերությունը։
Հայաստանում Ռաուն կհանդիպի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, նախագահ Վահագն Խաչատուրյանի և ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ:
Այս այցը նվիրված է լինելու Հարավային Կովկասի տարածաշրջանում կայունությանը, խաղաղ համագործակցությանն ու երկխոսության զարգացմանը:
--00--ԱՀ