ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 31, 24News
Ադրբեջանը փորձելու է գյուղ առ գյուղ վերցնել Արցախը՝ օգտվելով ցանկացած իրավիճակից։ Այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում նշեց արևելագետ Արմեն Պետրոսյանը։
Մեր զրուցակցի համոզմամբ՝ Ադրբեջանը երբեք դուրս չի գա այն տեղերից, որտեղ մտել է, միայն զենքի ուժով և փոխզսպման մեխանիզմների կիրառմամբ է հնարավոր կանգնեցնել նրան։
Ըստ փորձագետի՝ Ալիևը նույնիսկ Իրանի հետ զիջումների չգնաց, մեզ հետ էլ ոչինչ չի զիջելու։
Խոսելով տարածաշրջանում ուժերի հարաբերակցությունից և ռուս-ադրբեջանական փոխհարաբերություններից՝ նա նշեց, թե Ալիևը չի կարող նոր ճակատ բացել ՌԴ֊ի դեմ, այդ գնահատականներն ուռճացված են, իսկ Թուրքիան էլ պատրաստ չէ բախվել Մոսկվայի հետ։
Մանրամասները՝ տեսանյութում։