ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼ 7, 24News
«Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Բրյուսելում կարևոր քայլ է խաղաղության պայմաններում տարածաշրջանային զարգացում ապահովելու համաև և ևս մեկ կարևոր քայլ է, որ բխում է Ադրբեջանի շահերից։ Այս մասին հայտարարել է այդ երկրի արտաքին քաղաքական գերատեսչությունը։
Հիշեցնենք, որ Բրյուսելում հինգշաբթի ուշ երեկոյան կայացել է Փաշինյանի և Ալիևի հանդիպումը Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելի միջնորդությամբ։Հանդիպման արդյունքներով ձեռք է բերել պայմանավորվածություն` 2021 թ. նոյեմբերի 26-ին Սոչիում ձեռք բերված համաձայնության համաձայն` մինչև ապրիլի վերջ ստեղծել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանների դելիմիտացիայի հարցերով երկկողմ հանձնաժողով, որը օժտված կլինի նաև սահմանի երկայնքով անվտանգություն և կայունություն ապահովելու հարցերով:
Հայաստանի վարչապետը և Ադրբեջանի նախագահը Արտաքին գործերի նախարարներին հանձնարարել են մեկնարկել երկու երկրների միջև խաղաղության բանակցությունների նախապատրաստական աշխատանքները»:
--00—ԼՄ