ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼ 8, 24News
Միացյալ Նահանգների Կոնգրեսի անդամ Ֆրենկ Փալոնը կոչ է անում Պետքարտուղարությանը հրաժարվել վաճառել Թուրքիային F-16 ժամանակակից կործանիչներ։ Այս մասին նա գրառում է կատարել թվիթերյան իր էջում։
«Մեծ սխալ կլիներ Պետքարտուղարության համար վաճառել F-16 կործանիչներ Թուրքիայի ավտորիտար վարչակարգին, որը չի կատարում ՆԱՏՕ-ի առջև ունեցած իր պարտավորությունները։ Էրդողանի վտանգավոր առաջարկն ընդունելը նրան կխրախուսի շարունակել խախտել մարդու իրավունքները և Թուրքիայի չարագործություններն արտասահմանում», - ասել է նա։
--00—ԼՄ