Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը գոհ է բրյուսելյան հանդիպման արդյունքներից

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 8, 24News

 

gsf

Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը ողջունում է ապրիլի 6-ին Բրյուսելում Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպմանը ձեռք բերված պայմանավորվածությունները։ Այս մասին հայտնում է ԱՊԱ գործակալությունը հղում անելով  Թուրքիայի ԱԳՆ տարածած հաղորդագրությունը։

«Թուրքիան գոհունակություն է հայտնում հանդիպմանը ձեռք բերված պայմանավորվածությունների կապակցությամբ, ըստ որոնց Ադրբեջանի և Հայաստանի ԱԳ նախարարություններին հանձնարարվել է սկսել երկու երկրների միջև խաղաղության բանակցությունների նախապատրաստական աշխատանքները»,- նշված է հաղորդագրությունում։

--00--ՍԳ