ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 22, 24 News
Թուրքիայի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել «Դոնեցկի և Լուգանսկի հանրապետությունները ճանաչելու Ռուսաստանի Դաշնության որոշման վերաբերյալ».
«Ռուսաստանի Դաշնության որոշումը՝ ճանաչել այսպես կոչված Դոնեցկի և Լուգանսկի հանրապետությունները, մինսկյան պայմանավորվածությունների խախտում է, ինչպես նաև Ուկրաինայի քաղաքական միասնության, ինքնիշխանության և տարածքային ամբողջականության բացահայտ խախտում։
Մենք անընդունելի ենք համարում Ռուսաստանի այս որոշումը և մերժում այն։
Օգտվելով առիթից՝ մենք ընդգծում ենք Ուկրաինայի քաղաքական միասնության և տարածքային ամբողջականության պահպանման մեր հանձնառությունը և կոչ ենք անում բոլոր կողմերին կիրառել ողջախոհություն և հարգել միջազգային իրավունքը»,- ասված է հայտարարության մեջ։
--00—ՄՀ