ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 18, 25News
Ռուսական բանակը Մարիուպոլի «Ազովստալ» գործարանում գտնվող ուկրաինական ստորաբաժանումներին երկու ժամ ժամանակ է տվել դուրս գալու և հանձնվելու համար: Այս մասին ասված է ՌԴ ՊՆ հաղորդագրությունում։ Բոլոր նրանք, ովքեր վայր կդնեն իրենց զենքը, կերաշխավորվի անվտանգություն։ Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովն իր հերթին հայտնել է, որ այսօր կամ վաղը «Ազովստալն» ամբողջությամբ կվերցվի ռուսական զորքերի վերահսկողության տակ։
--00--ՆՍ