Ես չեմ ասում՝ միացեք ինձ, ես ասում եմ՝ միացեք պայքարին․ այստեղ կուսակցական դրոշներ չկան․ Վանեցյան

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 20, 24News

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանն ու իր գաղափարակիցները շարունակում են անժամկետ բողոքի ակցիան Ազատության հրապարակում։ 24News-ի հետ զրույցում նա հայտնել է, որ, Ազատության հրապարակում բողոքի ակցիա անելով, իրենք չեն լուծում լիդերության հարց։

«Չենք ասում՝ եկե՛ք, միացե՛ք մեզ, ասում եք՝ եկե՛ք, միացե՛ք պայքարին։ Յուրաքանչյուր քաղաքացի, հայ, պետք է միանա այս պայքարին, որովհետև այս պայքարը արդար է։ Ես չեմ կարծում, որ կլինի 1 մարդ, որ հայ է, և դեմ կլինի այս շարժմանը»,-ասել է Վանեցյան։

Պատգամավորը նաև ընդգծել է, որ երիտասարդները պետք է դառնան այս պայքարի առաջամարտիկը, ու եթե այդպես եղավ, պայքարը կհաջողի։