ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 28, 24News
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը Ազատության հրապարակում, դիմելով ակցիայի մասնակիցներին, նշեց, որ ամեն օր շատանալու են։
«Բոլորս ունենք մեկ նպատակ, մեր նպատակն արդար է ու ճիշտ։ Մեր նպատակն է ունենալ հզոր Արցախ, հզոր Հայաստան և մեր մեծ հայրենիքում ապրող արժանապատիվ հայ։
Հայի արժանապատվությունը ոչ մեկը չի կարող խլել, որևէ մեկը չի կարող խլել մեր հայրենիքը, մենք չենք կարող թույլ տալ»,-նշեց Արթուր Վանեցյանը։
Նա հորդորեց բոլորին միավորվել, մեկ բռունցք դառնալ և պայքարել արժանաատիվ հայրենիք ունենալու համար։
«Ժողովուրդ ջան, եկեք մի բռունցք դառնանք ու բոլորս իրար հետ ասենք՝ մենք թշնամուն զիջելու հայրենիք չունենք։ Ես տեսնում եմ, որ Հայաստանը, Արցախը ոտքի է կանգնել։
Հայաստա՛ն, ոտքի՛, Արցա՛խ ոտքի՛, հա՛յ ազգ, ոտքի՛»,-կոչ արեց Վանեցյանը։
--00--ՀԶ