Թուրքիայում տեղի է ունեցել «Կապույտ հայրենիք-2022» զորավարժությունը

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 22, 24News

մ

Թուրքիայում ապրիլի 21-ին ավարտվել է ապրիլի 11-ին սկսված «Կապույտ հայրենիք - 2022» մասշտաբային զորավարժությունը, հաղորդում է Ermenihaber կայքը։

Ըստ կայքի, այս տարի այն անցկացվել է Էգեյան, Միջերկրական ու Սև ծովերում և ընդհանուր առմամբ զորավարժություններին ընդգրկված է եղել 122 նավ, այդ թվում՝ 10 ֆրեգատ, 6 կորվետ, 17 հարձակողական նավ, 11 սուզանավ, 8 ծովային ականորսիչ նավ, 32 «օգնական» դասի նավ, 12 պարեկային նավ, 25 քարշակող նավ,և 1 ուսումնական նավ: Նավերից բացի ընդգրկված է եղել նաև 41 ռազմաօդային տեխնիկա, այդ թվում՝  10 ինքնաթիռ, 17 ուղղաթիռ, 14 ԱԹՍ:  Մասնակցել է  12 հազարանոց անձնակազմ:

Զորավարժությունների վերջին ցուցադրական օրը դրանց հետևել են բազմաթիվ լրագրողներ մեկ ու կես տասնյակ երկրների ռազմական կցորդներ: տեսակապով միացել ու ելույթ է ունեցել նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: 



 

--00--ՆՍ