ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 22, 24News
Ապրիլի 12-ին Արաբկիր վարչական շրջանի ղեկավարից ոստիկանության Արաբկիրի բաժին գրություն էր ստացվել, որ Վահագն Դավթյանի անվան զբոսայգու մուտքի մոտ տեղադրված Կոմիտասի հուշարձանի մետաղյա գլուխը գողացել են։ Ոստիկանությունից հայտնում են, որ Արաբկիրի քրեական հետախույզների ձեռնարկած ծավալուն օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ տեղեկություններ են ստացվել գողությունը կատարած անձանց ինքնության վերաբերյալ։
Ապրիլի 22-ին Երևանի բնակիչ, 29 և 32 տարեկան երկու տղամարդիկ հայտնաբերվել ու ներկայացվել են ոստիկանության Արաբկիրի բաժնի հետաքննության բաժանմունք։ Նույն օրը Արաբկիրի ոստիկանները Դավիթաշեն 2-րդ թաղամասի 32-րդ շենքի հարևանությամբ հայտնաբերել են գողոնը։ Հանգամանքները քննությամբ պարզվում են։
--00--ՆՍ