ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 26, 24News
Ապրիլի 26-ին՝ ժամը 11։20-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի ծառայողները, իրացնելով օպերատիվ տվյալները, զննության են ենթարկել քաղաքացի Ն․ Լ․-ի կողմից դատապարտյալ Վ․ Կ․-ի անվամբ բերված սառնարանը։ Զննության արդյունքում սառնարանի կողային հատվածներից հայտնաբերել են փայլաթիթեղով փաթեթավորված 16 բջջային հեռախոս, 3 ականջակալ, USB 8 լար և բջջային հեռախոսի մարտկոց։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ քրեակատարողական ծառայությունից:
Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր։
--00--ՀԶ