Վահագն Չախալյանին բերետավորները բերման ենթարկեցին հրապարակից «զինամթերք» պահելու կասկածանքով

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 29, 24News

 

Ոստիկանական հատուկ ստորաբաժանումները՝ «Կարմիր բերետները», ուրբաթ՝ առավոտյան, Հանրապետության հրապարակից բերման ենթարկեցին «Ազատագրական շարժման» անդամ Վահագն Չախալյանին։

Ինչպես հայտնում է 24News-ի թղթակիցը, Չախալյանն անգամ ակցիա իրականացնելուց չի եղել, ոստիկաններն ուղղակի մոտեցել են կանգնած հասարակական գործչին և ուժով մտցրել ավտոմեքենա։ Մեր տեսախցիկը հասցրել է արձանագրել բերման ենթարկելու պահը։

Ավելի ուշ ոստիկաններից մեկն ասել է, թե «բերման են ենթարկել զենք ու զինամթերք պահելու կասկածանքով»։

--00—ԼՄ