Հանրապետության հրապարակից 11 քաղաքացի է բերման ենթարկվել, որից 2-ը՝ ապօրինի զենք պահելու կասկածանքով

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 29, 24News

mhm0146327.thumb_.jpg

Հանրապետության հրապարակից ոստիկանության բաժանմունք բերման են ենթարկվել ընդհանուր թվով 11 քաղաքացի։ ՀՀ ոստիկանությունից «Փաստինֆո»-ին հայտնել են, որ 2 անձ բերման է ենթարկվել՝ ապօրինի զենք-զինամթերք պահելու կասկածանքով, իսկ 9 քաղաքացի՝ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182-րդ հոդվածի հիմքով՝ ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելու համար։



--00--ՀԶ