ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 30, 24News
Երկիր մոլորակի հարավային կիսագնդի բնակիչներն ապրիլի 30-ին կարող են հետևել Արևի մասնակի խավարմանը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, խավարումը տեսանելի կլինի մասնավորապես Հարավային Ամերիկայի երկրներում՝ Չիլիում, Արգենտինայում, Պարագվայում, Ուրուգվայում, Պերուի և Բոլիվիայի մի մասում:
Խավարման առավելագույն փուլում Լուսինը կծածկի Արևի 64 տոկոսը:
--00--ԱՀ