ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 3, 24News
ՀՀ գլխավոր դատախազությունը հերքում է տեղեկությունը, թե Արթուր Դավթյանի նկատմամբ մեծ ճնշում է գործադրվում։
««Իրավունք» թերթը հրապարակել, իսկ առանձին լրատվամիջոցներ այսօր տեղեկատվություն են տարածել այս մասին, թե իբր ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի նկատմամբ 44-օրյա պատերազմին առնչվող քրեական գործի հետ կապված մեծ ճնշում է գործադրվում և, որի նպատակով, իբրև թե, տուժողի հաղորդման հիման վրա վերաբացվել է գլխավոր դատախազի հարազատներին վերաբերող ինչ-որ քրեական գործ:
Հրապարակված տեղեկատվությունն իրականությանը չի համապատասխանում: Նախ՝ նման քրեական գործ չկա, բացի այդ, ՀՀ գլխավոր դատախազի նկատմամբ որևէ ճնշում չկա և չի կարող լինել»,-այս մասին հայտնել է Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը։
Նա ընդգծել է՝ Արթուր Դավթյանը գործում է լիովին անկաշկանդ՝ հիմնվելով ՀՀ Սահմանադրությամբ և օրենսդրության իրեն վերապահված իրավասությունների, լիազորությունների վրա և առաջնորդվելով բացառապես օրենքով:
--00—ԼՄ