Կիևյան կամրջի վրա բողոքի ակցիա անողներից մի քանիսը բերման ենթարկվեցին․ երթևեկությունը վերականգնվեց

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 4, 24News

1

Կիևյան կամրջի վրա բողոքի ակցիա անողներից մի քանիսը բերման են ենթարկվել։ Այս պահին փոձում են հեռացնել ճանապարհից բետոնաշաղիչները։ 

Տևական ժամանակ փակ է եղել նաև Հաղթանակի կամուրջը, որտեղ ցուցարաները բեռնատարներ էին թողել։ Հաղթանակ կամրջի երթևեկությունը վերականգնվել է։

Հիշեցնենք՝ ըննդիմության ներկայացուցիչները երեկվա հանրահավաքի ժամանակ հայտարարել էին, որ շարունակելու են բողոքի անհնազանդության ակցիաները, և որ ճանապարհներ են փակելու՝ ժամը 12։00-ից սկսած, սակայն բողոքի ակցիան ավելի վաղ էին սկսել։ «Դիմադրություն» շարժման ներկայացուցիչները բետոնակիրներով փակել էին Կիևյան կամուրջը՝ կաթվածահար անելով երթևեկությունը։ 

--00—ԼՄ