Կոտայքի մարզում 27–ամյա վարորդը Opel-ով բախվել է բազալտե եզրաքարերին և մի քանի պտույտ շրջվել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 5, 24News

նկար

Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի ավագ հետաքննիչ Մայիս Բադոյանի կողմից նյութեր են նախապատրաստվում ապրիլի 30-ին Կոտայքի մարզում տեղի ունեցած ավտովթարի փաստով, գրում է shamshyan.com-ը։

Ըստ աղբյուրի՝ այդ օրը՝ ժամը 08:10-ի սահմանում, Կոտայքի մարզի բնակիչ, 27-ամյա Հովսեփ Կ.-ն իր վարած Opel մակնիշի ավտոմեքենայով Երևան-Սևան ավտոճանապարհի 18-րդ կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բազալտե եզրաքարերին և մի քանի պտույտ շրջվել:

Աղբյուրը նաև հայտնում է, որ վթարի հետևանքով ուղևոր, Երևանի բնակիչ, 35-ամյա Ա. Դ.-ն տեղափոխվել է «Աբովյան» բժշկական կենտրոն:

Օպերատիվորեն ժամանել են ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Տիգրան  Քոթանջյանի գլխավորությամբ: 

--00—ԼՄ