ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 27, 24News
Մայիսի 28-ին Ֆրանսիայի հրապարակում հրավիրում ենք «Համահայկական Դիմադրության» հանրահավաք: Այս մասին ֆեյսբուքում գրել է ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը.
«Մայիսի 28-ին՝ հայոց պետականության վերկերտման օրը, վերահաստատենք անվտանգ ապրելու և արարելու մեր կամքը:
18:00-ին՝ Ֆրանսիայի հրապարակում, հրավիրում ենք «Համահայկական Դիմադրության» հանրահավաք։
Հոգնել չկա՛, նահանջել չկա՛։ Գնում ենք մինչև հաղթանակ»,-գրել է նա:
--00--ՀԶ