ԵՐԵՎԱՆ, ՀՈԻՆԻՍԻ 1, 24News
ԱՄՆ-ն կշարունակի Ուկրաինային ռազմական հանդերձանքի մատակարարումները: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին, այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը:
Ամերիկյան դիվանագիտության ղեկավարն ասել է, որ ԱՄՆ-ն կանոնավոր կերպով ադապտացրել է իր ռազմական օգնությունը Կիևին ՝ վերլուծելով ուկրաինական բանակի պահանջները յուրաքանչյուր կոնկրետ փուլում:
«Եվ մենք մտադիր ենք շարունակել դա», - ընդգծել է Բլինքենը:
--00--ԱՀ