Ամերիկացի դիվանագետները կվերադառնան Ուկրաինա. այսօր նոր դեսպան կառաջադրվի

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 25, 24News

austin-blinken.png

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը և պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը կիրակի օրը՝ ապրիլի 24-ին, Կիև կատարած այցի ժամանակ հայտարարել են Ուկրաինայում ԱՄՆ դիվանագիտական ներկայության աստիճանական վերականգնման մասին։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ հղում անելով Պետդեպարտամենտի ներկայացուցչին։



Հատուկ ճեպազրույցի ժամանակ պաշտոնյան պարզաբանել է, որ հաջորդ շաբաթ դիվանագետները կվերսկսեն «մեկօրյա ուղևորությունները» Լեհաստանից դեպի Լվով։



Միաժամանակ, ինչպես նշել է ամերիկյան արտաքին քաղաքականության գերատեսչության ներկայացուցիչը, Վաշինգտոնն ակտիվացնում է դիվանագիտական առաքելության Կիև վերադարձի պլանավորումը։



Բացի այդ, գործակալության տվյալներով՝ Բայդենը ապրիլի 25-ին Կիևում ԱՄՆ դեսպանի պաշտոնում պաշտոնապես կառաջադրի Բրիջիթ Բրինկի թեկնածությունը։



--00--ՀԶ