Արցախի նախագահը ՀԲԸՄ պատվիրակության հետ քննարկվել է ՀԲԸՄ արցախյան ծրագրերի ընթացքը

ԵՐԵՎԱՆ, ՀՈԻՆԻՍԻ 8, 24News

080622agbu.thumb_.jpg

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունիսի 8-ին ընդունել է Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) Հայաստանի մասնաճյուղի պատվիրակությանը՝ նախագահ Վազգեն Յակուբյանի գլխավորությամբ:

Հանդիպմանը, որին մասնակցել է նաև ԱՀ պետական նախարար Արտակ Բեգլարյանը, քննարկվել են ՀԲԸՄ արցախյան ծրագրերի ընթացքը և նոր նախաձեռնությունները:

Նախագահ Հարությունյանը գոհունակություն է հայտնել կազմակերպության հետ երկարամյա համագործակցությունից և նշել, որ այսօր Արցախում թե՛ պետական, թե՛ բարեգործական խողովակներով իրականացվող ծրագրերի բովանդակությունից ու հաջողությունից է կախված Արցախի Հանրապետության ապագան:

--00--ՀԶ