Փառուխի հարցը կլուծվի դելիմիտացիայի գործընթացի շրջանակներում․ հապճեպ հայտարարություններ մի արեք

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 9, 24News

ԱԳՆ-ում ճեպազրույցի ժամանակ լրագրողի հարցին, թե մարտի 24-ին Ադրբեջանի ԶՈՒ-ն ներխուժել է Փարուխ և հրաժարվում է հեռանալ այնտեղից, ինչի հետևանքով քաղաքացիները չեն կարողանում վերադառնալ իրենց տներ․ ի՞նչ է անում ռուսական կողմը, որպեսզի Ադրբեջանի ԶՈՒ-ն վերադառնա ելման դիրքեր, ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը պատասխանեց․

«Ռուս զինվորականները և մեր հայ ըկերներն այդ մասին լավ տեղեկացված են, (խմբ․ խնդիրը) դիտարկում են որպես առաջնահերթություներից մեկը։ Այնտեղ արդեն կան որոշակի արդյունքներ հողի վրա այդ իրավիճակի դեէսկալացիայի տեսանկյունից, և մենք հասկանում ենք, որ դելիմիտացիայի առարկայական աշխատանքի մեկնարկի շրջանակում այդ հարցերը կդիտարկվեն ու կլուծվեն»,-ասել է Լավրովը։