Վարչապետը ցավակցական ուղերձ է հղել Իրանի նախագահին՝ ուղևորատար գնացքի վթարի կապակցությամբ

ԵՐԵՎԱՆ, ՀՈԻՆԻՍԻ 9, 24News

l-l3ydwEZ11F.jpg

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական ուղերձ է հղել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Սեյեդ Էբրահիմ Ռայիսիին՝ Հարավային Խորասան նահանգում ուղևորատար գնացքի վթարի կապակցությամբ: Այս մասին հայտնում են վարչապետի աշխատակազմից։



Ուղերձում ասված է.



«Ձերդ գերազանցություն,



Ցավով տեղեկացա Իրանի Իսլամական Հանրապետության Հարավային Խորասան նահանգի Թաբաս քաղաքի մերձակայքում տեղի ունեցած ուղևորատար գնացքի վթարի մասին։



Անկեղծ ցավակցություններ և զորակցության խոսքեր եմ հղում զոհերի ընտանիքներին և հարազատներին՝ շուտափույթ ապաքինում մաղթելով բոլոր տուժածներին»։



--00--ՀԶ