ԵՐԵՎԱՆ, ՀՈԻՆԻՍԻ 14, 24News
Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկն Անկարայում հանդիպել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի հետ։ Այս մասին հայտնում է ermenihaber.am-ը։
Թուրքական լրատվամիջոցները նշում են, որ հանդիպումն անցել է մամուլի համար դռնփակ ռեժիմով:
Իր հերթին Ռուսաստանի կառավարության պաշտոնական կայքէջը հանդիպման մասին նշել է.
«Քննարկվել են երկու երկրների առևտրատնտեսական համագործակցությանը վերաբերող հարցեր»:
Հիշեցնենք, որ Օվերչուկը Հայաստանի ու Ադրբեջանի միջև հաղորդակցության ուղիները բացելու եռակողմ աշխատանքային խմբում ռուսական կողմի համանախագահն է։
--00—ՀԶ