ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 16, 24News
Եգիպտոսը հունիսի 16-ին հայտարարել է երկիր ժամանողների համար կորոնավիրուսային վարակի կանխարգելմանն ուղղված բոլոր սահմանափակող միջոցառումների վերացման մասին։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում կատարելով Al Arabiya հեռուստաալիքին:
Հեռուստաալիքի տվյալներով՝ նոր կանոնները կտարածվեն ինչպես արտասահմանից ժամանող օտարերկրացիների, այնպես էլ Եգիպտոսի քաղաքացիների վրա։
Բարձրագույն կրթության և գիտական հետազոտությունների նախարար Խալեդ Աբդել Ղաֆարի խոսքով՝ Եգիպտոսում մինչ այժմ 86,6 միլիոն մարդ ստացել է կորոնավիրուսի դեմ պատվաստման առնվազն մեկ չափաբաժին, 4,5 միլիոն մարդ ստացել է երկու չափաբաժին։ «Պատվաստանյութերի ներկայիս պաշարները գնահատվում են 57,5 միլիոն դոզա՝ պատվաստումների արշավն ավարտելու համար», - ասել է նա։
--00--ԱՀ