ԵՐԵՎԱՆ, ՀՈԻՆԻՍԻ 29, 24News
ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը Մադրիդում անցկացվող ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում հայտարարել Է Եվրոպայում ամերիկյան զորախմբերն ուժեղացնելու միջոցառումների մասին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Մենք F-35-ի երկու լրացուցիչ Էսկադրիլիա կուղարկենք Միացյալ Թագավորություն»,-ասել Է Բայդենը՝ հանդես գալով Մադրիդի մամուլի ասուլիսի ընթացքում, որը հեռարձակվել Է ՆԱՏՕ-ի կայքով:
«Մենք կաշխատենք մեր դաշնակիցների հետ, որպեսզի չորսից մինչեւ վեցի հասցնենք Իսպանիայի Ռոտա քաղաքում գտնվող ռազմածովային բազայում տեղակայված ԱՄՆ-ի Էսկադրային ականակիրների թիվը»,-հավելել Է ԱՄՆ-ի նախագահը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
--00—ԻԴ