ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 7, 24News
Հուլիսի 6-ին Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցների կողմից իրականացված կանխարգելիչ միջոցառումների ընթացքում Արմավիրի մարզի Երասխահունից դեպի Արևիկ համայնք տանող ճանապարհին հայտնաբերվել է ավազի ապօրինի արդյունահանման դեպք։
Տեսուչներն անհապաղ դադարեցրել են ծանր տեխնիկայով ավազի ապօրինի արդյունահանման աշխատանքները։
Համապատասխան նյութերը փոխանցվել են իրավապահ մարմիններին։
--00—ԼՄ