ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 15, 24News
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի՝ կառավարության հրաժարականի մասին հայտարարությունների վերաբերյալ քաղաքացիներն իրարամերժ կարծիքներ ունեն։ Հարցմանը մասնակցած քաղաքացիների մի մասը 24News-ի հետ զրույցում նշեց, որ կառավարությունը չպետք է հրաժարական տա, նրանց խոսքով՝ որոշ ոլորտներում կան խնդիրներ, բայց, միևնույն ժամանակ, համամիտ չեն այն կարծիքին, որ կառավարությունը ձախողել է իր աշխատանքում։
Քաղաքացիներից մի քանիսն էլ այն կարծիքին են, որ Ծառուկյանի պահանջն արդարացի է, քանի որ իշխանությունը թերացել է և պետք է այդ մասին բարձրաձայնել։
Ինչ վերաբերում է ԱԱԾ-ի կողմից Ծառուկյանի առանձնատանն իրականացված խուզարկությանը և վերջինիս հարցաքննությունից հետո նրա ձերբակալման մասին շրջանառվող լուրերին, քաղաքացիներից շատերը հնարավոր համարեցին Ծառուկյանի ձերբակալումը․
«Ծառուկյանի ձերբակալումը հնարավոր ենք համարում, նրան այդքան իշխանություն չպիտի տային, պիտի հիշեին՝ ինքն ով էր»,- նշեց հարցմանը մասնակցած քաղաքացիներից մեկը։
Քաղաքացիներն այն կարծիքին են, որ Գագիկ Ծառուկյանի հնարավոր ձերբակալումը կախված է միայն իրավապահ համակարգի որոշումներից, և, եթե հիմնավոր փաստեր ի հայտ գան նրա դեմ, ապա պետք է պատախանատվություն կրի։
Սոնա Գրիգորյան
--0--ԿԿ