ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 11, 24News
Արագածոտնի մարզի Ապարան համայնքի Նիգավան գյուղի մոտ տեղի ունեցած կրակոցների հետևանքով վիրավորներից մեկն արդեն դուրս է գրվել հիվանդանոցից։ Այս մասին 24News-ի հետ զրույցում ասաց «Արմենիա» ԲԿ գլխավոր տնօրենի վիրաբուժության գծով տեղակալ Աշոտ Կուրղինյանը։
Կրծքավանդակի շրջանում վիրավորում ստացած քաղաքացին մոտ 4 օր առաջ է դուրս գրվել, իսկ գլխուղեղի վնասվածք ստացած վիրավորը վերակենդանացման բաժանմունքում է, ստաբիլ ծայրահեղ ծանր վիճակում։
Հունիսի 19-ին Նիգավան գյուղի մոտ կրակոցներից հետո «Արմենիա» բժշկական կենտրոն էին տեղափոխվել 3 երիտասարդ, որոնցից մեկը, որ գլխուղեղի ծանր վնասվածք էր ստացել, մահացել էր ԲԿ-ում:
Սերգեյ Առաքելյան
--00--ՏՏ