ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 21, 24News
Ս.թ. հուլիսի 21-ին Ղազախստանում Հայաստանի դեսպան Արմեն Ղևոնդյանը հանդիպեց Ղազախստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Ադիլ Տուրրսունովի հետ։
Հանդիպմանը դիտարկվել են Մերձավոր և Միջին Արևելքում, ինչպես նաև Ասիա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում զարգացումներին առնչվող հարցերի լայն շրջանակ։ Մտքեր են փոխանակվել մի շարք պետությունների հետ Հայաստանի և Ղազախստանի հարաբերությունների շուրջ։
Քննարկվել են նաև հյուպատոսական ոլորտում համագործակցությանն առնչվող հարցեր։ Առանձնահատուկ ուշադրություն է հրավիրվել 1993 թվականի հունվարի 22-ի ստորագրած Քաղաքացիական, ընտանեկան և քրեական գործերով իրավական օգնության և իրավական հարաբերությունների մասին կոնվենցիայի դրույթների իրականացման հարցերին։
--00--ԱՀ