ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 26, 24News
ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ եթե ռուսաստանցիներին զրկեն Շենգենյան վիզայից, Մոսկվան պատասխան քայլ կձեռնարկի:
«Հուսով եմ, որ Արևմուտքը սթափություն կդրսևորի և նման բան չի անի»,- հավելել է Պեսկովը և հույս հայտնել, որ Ֆինլանդիայում ՌԴ քաղաքացիներին վիզաների տրամադրումը սահմանափակելու նախաձեռնությունը նույնպես կյանքի չի կոչվի, այլապես Մոսկվան բացասաբար կարձագանքի:
Հիշեցնենք, որ վերջին շրջանում Եվրոպայից կոչեր են հնչում, թե պատժամիջոցների շրջանակում դադարեցվելու է ռուսներին շենգենյան վիզաների տրամադրման գործընթացը։ ՌԴ քաղաքացիներին վիզաների տրամադրման ամբողջական կասեցման դեպքեր են եղել Ռուսաստանում գտնվող Լատվիայի, Լիտվայի, Լեհաստանի, Չեխիայի և Էստոնիայի հյուպատոսական հիմնարկներում։
--00—ԼՄ